Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանի մարմնամարզիկները աշխարհի առաջնությանը նախապատրաստվել կշարունակեն Թբիլիսիում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի հինգ անդամներ՝ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), Հարություն Մերդինյանը (նժույգթափեր), Արթուր Ավետիսյանը (օղակներ) եւ Գագիկ Խաչատրյանը (բազմամարտ),  գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ մեկնել է Թբիլիսի, որտեղ կանցկացնի հոկտեմբերի 27-ին Լիվերպուլում մեկնարկելիք աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին՝ 21-օրյա փուլը: Նրանց հետ է նաեւ հեռանկարային մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը:

Հակոբ Սերոբյանն ասել է, որ սպասվում է թեժ պայքար, քանի որ աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն միայն համապատասխան որակավորում ունեցող մարզիկները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ