Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը փակուղային չի համարում. Էդուարդ Աղաջանյան

Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը փակուղային չի համարում։ Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպման չեղարկումը խոսում է բանակցային գործընթացի փակուղում գտնվելու և սահմանային նոր բախումների հնարավորության մասին։

«Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է։ Ընդամենը արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստանի Հանրապետությունը այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում։ Ադրբեջանի դիրքորոշումը և գործելակերպը այս տեսանկյունից նորություն չէ։ Եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպումներին ներկայանալ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում, որ գործընթացը փակուղային է», ասաց Աղաջանյանը։