Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի շրջանները. Լավրովն ամեն ինչ ասաց

Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի հանդարտեցման վերաբերյալ, ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է օգնել։  Այդ մասին Կիսելյովի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով, Հայաստանը տասնյակ տարիներ օկուպացրել էր «Ադրբեջանի 7 շրջանները, իսկ ՀՀ նախկին իշխանությունները հրաժարվում էին ՌԴ միջնորդությունից՝ ցանկանալով պահել գրաված տարածքները, որոնք իրենց չէին պատկանում»։

«Այո՛, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը։ Հիմա և Հայաստանը, և Ադրբեջանը ԵՄ հետ ստորագրել են փաստաթուղթ, որ պատրաստ են խաղաղության համաձայնագիր կնքել՝ ըստ Ալմա-Աթայի փաստաթղթի, որոնց սահմանները անցնելու են ԽՍՀՄ սահմաններով։ Այստեղ իրավիճակը բազմաշերտ է: Որ ՀԱՊԿ-ը պատրաստել է փաստաթուղթ, շատ կարևոր առաջընթաց է, և եթե կողմերը հետաքրքրված են, այդ առաքելությունը կարող է 2-3 օրում կյանքի կոչվել»,-ընգդծել է Լավրովը։