Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանն ու Թուրքիան ռուս ՏՏ մասնագետների նախընտրած երկրների թվում են

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ermenihber. Ռուսաստանի խոշորագույն և ամենահին ՏՏ ընկերություններից մեկը՝ IBS-ը, արգելել է աշխատակիցներին ժամանակավորապես տեղափոխվել «ոչ բարեկամ» երկրներ: Այդ մասին ասել է ընկերության գործադիր տնօրեն Գրիգորի Քոչարովը:

Ըստ նրա՝ արգելված երկրների թվում են այն պետությունները, որոնք բացասաբար են վերաբերվում Ռուսաստանին և պատժամիջոցներ կիրառում ռուսական ընկերությունների նկատմամբ:

Քոչարովի փոխանցմամբ՝ ռուս ՏՏ ոլորտի մասնագետները հիմնականում վերաբնակվել են Թուրքիայում, Հայաստանում, Ղազախստանում, Կիպրոսում, Գերմանիայում, Շվեյցարիայում:

Նա նաև նշել է, որ այն ՏՏ ռուս մասնագետները, ովքեր մեկնել են արգելված երկրներ, պետք է վերադառնան Ռուսաստան մինչև հունվարի 1-ը: