ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Միջպետական ավիացիոն կոմիտեն հանձնաժողով է ստեղծել B55 ինքնաթիռի կործանման հետաքննության համար, որի հետևանքով զոհվել են այն վարող Ռուսաստանի երկու քաղաքացիներ: Այս մասին երեքշաբթի հաղորդվում է ՄԱԿ-ի կայքում: «Քաղաքացիական ավիացիայի մասին» և «Օդային տարածքի օգտագործման մասին» միջպետական համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիմումի հիման վրա Միջպետական ավիացիոն կոմիտեն ձևավորել է հանձնաժողով՝ տվյալ ավիացիոն պատահարը հետաքննելու համար։ Հանձնաժողովը սկսել է աշխատանքը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել B55 ինքնաթիռի կործանման փաստի առթիվ, որի հետևանքով զոհվել են այն վարող Ռուսաստանի երկու քաղաքացիներ: Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 1-ին օդանավը Երևանի Զվարթնոց օդանավակայանից թռիչք էր կատարում Աստրախան քաղաք:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր