Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ երաժիշտներ Նիկոլայ Լուգանսկին և Շառլ Դյություան

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում նոյեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա աշխարհահռչակ երկու երաժիշտների համերգը:

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկ բեմում կլինեն՝ դաշնակահար,  Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Լուգանսկին և դիրիժոր, Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի (OSM)  1977-2002 թ. գեղարվեստական ​​ղեկավար, ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր, Գերմանիայի երաժշտական ​​քննադատների մրցանակակիր Շառլ Դյություան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան):

Ծրագրում կհնչի` Ֆրեդերիկ Շոպեն «Դաշնամուրի կոնցերտ թիվ 2», Էկտոր Բեռլիոզ «Ֆանտաստիկական սիմֆոնիա»։ 

Հիշեցնենք, որ այս տարի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը մեկնարկել է սեպտեմբերի 12-ին  անվանի  ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի  համերգով: Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված էր Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելյանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին: