Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանում ստեղծվել է դրական ծնողավարման առաջին առցանց դասընթացը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ ու ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում ստեղծվել է դրական ծնողավարման առաջին առցանց դասընթացը։

Դասընթացն անվճար է․ այն կազմակերպվում է կարճ և մատչելի տեսադասերի միջոցով։ Ուսումնական ծրագրի նպատակն է՝ իրազեկել ծնողներին ծնողավարման արդիական ու կարևոր թեմաների մասին՝ զարգացնելով վերջիններիս ծնողավարման կարողությունները, նպաստելով ծնող-երեխա փոխվստահության ամրապնդմանը, խաղաղ և երջանիկ ծնողավարմանը։

Ծրագիրը բաղկացած է վեց թեմաներից՝

  • ծնող-երեխա արդյունավետ հաղորդակցում,
  • կարգապահություն,
  • սահմանափակումներ և պատիժ,
  • արդյունավետ խրախուսանք,
  • որակյալ ժամանակ երեխայի հետ,
  • երեխաների հոգեբանական զարգացման տարիքային առանձնահատկությունները։

Դասընթացին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ aybuben.parenting.am։ Տեսադասերը հասանելի կլինեն «Գրանցում» կոճակով կայք մուտք գործելուց հետո։ Գրանցումը՝ պարզ և արագ, մեկ բջջային հեռախոսահամարի պարտադիր առկայությամբ։

Կայքից օգտվելու հուշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3iGPSOH

2020 թվականից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն (UNICEF) ընդհանուր սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումն ու դեպքի վարումը համակարգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ ԱՍՀՆ հետ համագործակցությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր aybuben.parenting.am ծնողավարության ծրագիրը համագործակցության լավագույն արդյունքներից է։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ