Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 106 նոր դեպք,1 մարդ մահացել է

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 21-27-ը, կատարվել է ընդհանուր 1917  թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 106 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 123 հիվանդ, մահվան 1 դեպք է արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում նոյեմբերի 28-ի  դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 737 դեպք, որոնցից 434 866 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 301 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8710  մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 394 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 235 175 թեստավորում: