Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայազգի երգչուհի Իրու Խեչանովը կներկայացնի Վրաստանը Եվրատեսիլում

Հայազգի երգչուհի Իրու Խեչանովը կներկայացնի Վրաստանը Եվրատեսիլում

Հայազգի երգչուհի Իրու Խեչանովը հաղթել է «The Voice» երաժշտական ​​նախագծում: Հաղթողը որոշվել է հանդիսատեսի ձայների քանակով։

Jnews.ge-ի հաղորդմամբ, նախապես որոշված էր, որպես «The Voice» շոուի հաղթող Իրու Խեչանովը Վրաստանը կներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում:

Ազգությամբ հայ երգչուհի Իրու Խեչանովը 22 տարեկան է: Ավարտել է Կոնսերվատորիայի երաժշտության գործիքավորում բաժինը, որտեղ սովորել է երաժշտություն գրել, մշակել և ստեղծագործել։ Իսկ այժմ Կովկասյան համալսարանում PR-ի բաժնի մագիստրանտ է։ Երգարվեստում իր առաջին քայլերն արել է 8 տարեկանում: Իրուն մասնակցել է «Անաբանա» ծրագրին և հաղթել։ Դրանից հետո սկսվել է նրա բուռն գործունեությունը երգի ասպարեզում։ 

Հարակից հրապարակումներ`