Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն կտեղաբաշխի դոլարային և դրամային պարտատոմսեր

Սույն թվականի հոկտեմբերի 3-ից 2023թ. մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային և դրամային պարտատոմսերի հերթական տրանշերը:

Տեղաբաշխման ենթակա  դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 8,0 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է 80,000 անվանական ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.00%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:

Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 1,0 մլրդ ՀՀ դրամ, որը ներառում է 100,000 անվանական  ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 11.00%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Ե՛վ դոլարային, և՛ դրամային պարտատոմսերի մարման ամսաթիվն է 03.10.2025թ.-ը:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (market maker):

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է  2022թ. ապրիլի 15-ին: Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ցանոթանալ www.aeb.am կայքից:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ դիմելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Ծրագրային Ազդագրի և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:

Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Մանրամասների համար՝ https://www.aeb.am/hy/1498/

* Ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, պարտատոմսերի ձեռքբերումը ենթադրում է նաև որոշակի ռիսկեր, որոնք ներկայացված են Ազդագրում: