Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայկ Ղալումյանը, Վահրամ Դումանյանն ու Հայկ Չոբանյանը Բերդում քարոզարշավ էին անում. «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սեպտեմբերի 25-ին Բերդ խոշորացված համայնքում 51 տոկոսով հաղթել է գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, որը շուրջ 11 ամիս է՝ ազատազրկված է: ՔՊ-ն Նորաշեն, Չինչին, Վարագավան եւ Տավուշ բնակավայրերում է հաղթել «Զորավոր համայնք» դաշինքին, մյուս՝ 11 գյուղերում եւ Բերդ քաղաքում հաղթել է «Զորավոր համայնքը», եւ միայն մեկ գյուղում է հաղթել «Արժանապատիվ սերունդ» դաշինքը։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Բերդի վերընտրված ղեկավար Հարություն Մանուչարյանի որդու` Անուշավան Մանուչարյանի հետ:

Թեեւ Ձեր հայրն արդեն 11 ամիս է՝ կալանավորված է, սակայն Բերդ խոշորացված համայնքում նա ջախջախիչ հաղթանակ տարավ: Այժմ ի՞նչ քայլեր, գործողություններ եք անում Դուք:

– Այո, մենք հաղթել ենք: Ընտրություններն ամեն ինչ իրենց տեղը դրեցին: Փաստաբանի հետ կապի մեջ եմ, դատական նիստը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 30-ին, սակայն օրն ու վայրը փոխվել են: Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, դատական նիստը տեղի կունենա Ճամբարակում, հոկտեմբերի 4-ին: Նոր դատավոր է աշխատում, հույս ունենք, որ արդար դատական պրոցես կընթանա, եւ արդարությունն իսկապես կհաղթի:

Ընտրությունների ընթացքում իշխանական թեկնածուի հետ կապված վեճեր, տարաձայնություններ չե՞ն եղել:

– Մինչեւ ընտրությունները ժողովրդի հետ հանդիպումներ էր ունենում իշխանական թեկնածուն, նրան աջակցելու համար տարբեր նախարարներ ու պատգամավորներ էին գալիս եւ ուզում էին այնպիսի տպավորություն ստեղծել, թե իրենք արդեն հաղթած են: Ամեն ձեւով փորձեցին խանգարել, բայց դե՝ մարդիկ հո գիտեն, թե իմ հայրն ով է: Բոլորն էլ արդար ընտրություն կատարեցին, մնաց իրենց վատությունը:

Ո՞ր պատգամավորներն ու նախարարներն էին եկել Բերդ:

– Պատգամավորներին չեմ էլ ճանաչում կարգին:

Մարզպետ Հայկ Ղալումյանն ի՞նչ դիրքորոշում ունի այս մասով:

– Մարզպետ Հայկ Ղալումյանը հենց ինքն է ընտրությունների օրը համակարգել: Ասեմ ավելին` Հայկ Ղալումյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը եւ Տավուշի նախկին մարզպետ, նախկին ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը սեպտեմբերի 21-ին Բերդում քարոզարշավ են արել: Մարզի բոլոր դպրոցների տնօրեններին հավաքել են մի տեղ, քարոզարշավ արել…. էլի անուններ տվեցին, անգամ չեմ էլ հիշում, կարեւոր չէ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: