Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայկ Հարոյանը՝ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ՝ ազատվելով ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Հմայակի Հարոյանի կենսագրությունը

Հայկ Հմայակի Հարոյանը ծնվել է 1979 թվականին, Երևան քաղաքում:
2001թ. ավարտել է ՌԴ ռազմական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2001-2005թթ. –  Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ
II -X.2005թ. –  Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ
2005-2006թթ. –  Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ-քրեագետ
2006-2007թթ. –  Մարտակերտի կայազորի զինվորական դատախազի տեղակալ
2007-2011թթ. –  ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ
2011-2014թթ. –  ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր կործերի քննչական բաժնում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ
2014-2017թթ. –  ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ
2017-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ
2018-2019թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի տեղակալ
2019-2020թթ.  – ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ
2020-2022թթ.  – ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ՀՀ քննչական կոմիտե