Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայկ Կոստանյան. «Այո, պայթյունից անմիջապես հետո խուճապային պատկեր եղել է, սակայն ժամեր անց լուծումներ գտնվել են եւ ԱԻՆ-ի աշխատանքը եղել է ավելի կազմակերպված»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Aravot.am-ը ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանին այսօր հիշեցրեց, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից եւ պայթյունից հետո, երբ որոնողափրկարարական աշխատանքների ճիշտ կազմակերպման ամենապատասխանու ժամերն էին, նաեւ պատկան մարմինների գործողություններում ակնհայտ էր խուճապը: Մի տեսակ քաոս էր տիրում, տասնյակ ու հարյուրավոր մարդիկ էին գտնվում տարածքում, փլատակների վրա, ինչը խանգարում էր վիճակը վերահսկողության տակ վերցնել:

«Այս ծավալի նման դեպք, կարելի է ասել, մենք չէինք ունեցել: Իհարկե, արդարացում չէ, բայց այն, ինչ տեղի է ունեցել պայթյունին հաջորդած ժամերի ընթացքում՝ տարածքի անվտանգությունն ապահովելու առումով, ԱԻՆ-ի գործառույթների մեջ չի մտնում: Դա այլ գերատեսչությունների, ենթադրաբար, ոստիկանության մեր գործընկերների տիրույթում է: Մենք իրականացնում ենք արձագանքում, որոնողական, փրկարարական, ինչպես նաեւ հրդեհաշիջման աշխատանքներ: Պայմանավորված մարդկանց քանակով, ձեր նշած որոշակի խուճապային վիճակներով, մարդկանց մուտք ու ելքով՝ որոշակի անկանոն վիճակ կար, բայց մենք փորձում էինք մեր աշխատանքները առավելագույնս կանոնակարգված անել: Այո, սկզբնական շրջանում պատկերը եղել է ձեր նշած տարբերակով, իսկ արդեն ժամեր անց որոշակի լուծումներ գտնվել են եւ ԱԻՆ-ի աշխատանքը եղել է ավելի կազմակերպված»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես են փարատվել առեւտրի կենտրոնում տաղավարներ, տարածքներ վարձակալած այն մարդկանց մտահոգությունները, որոնք այս մի քանի օրերին ցանկանում էին իրենց չվնասված ապրանքները տարհանել: «Սեփականատերերը դիմել են մեզ եւ այն հատվածներում, որտեղ մենք բացազատում ենք իրականացրել եւ փլուզման, անվտանգության հետ կապված այլ խնդիր չի եղել՝ թույլատրել ենք մտնել այդ տարածք եւ սեփական միջոցներով իրենց ապրանքը կանոնակարգված կերպով տեղափոխել»,-պատասխանեց Հայկ Կոստանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ