Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայկ Սարգսյանը մտահոգված է՝ հաշվի առնելով, որ վարչապետն է նշանակելու ներքին գործերի նախարարության ծառայությունների պետերին, բա որ նախարարի հետ հաշտ չլինե՞ն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն: Նախարարությունը ներառելու է ոստիկանությունը, փրկարար ծառայությունը եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունները: 5 հիմնական գործառութային ոլորտ է առանձնացվում՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում եւ բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, որը գալիս է ԱԻՆ-ի բլոկից, միգրացիա եւ քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում եւ հումանիտար հարցեր:

Ծառայությունների ղեկավարները կրելու են ծառայության պատասխանատվություն, իսկ քաղաքական պատասխաատվությունը կրելու է ՆԳ նախարարը: Նախարարության ենթակայությամբ ձեւավորվելու է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը: Այս երկրորդը ներկայումս գործող անձնագրերի եւ վիզաների վարչությունն է: Նախարարության կազմում 3 ենթակա մարմինների ղեկավարներին նշանակելու եւ պաշտոնից ազատելու է վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ: Ոստիկանության պետը եւ փրկարար ծառայության պետը ի պաշտոնե հանդիսանալու են ՆԳ փոխնախարարներ: Ստեղծվելիք նախարարության ենթակայությանն են հանձնվելու նաեւ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» եւ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները:

Հաշվի առնելով, որ ոստիկանները եւ փրկարար ծառայողները զինծառայողների հետ հավասարեցված անձինք են, նախատեսվում է, որ եթե այս անձինք տեղափոխվեն ՆԳՆ, 5 տավա ընթացքում կարող են պահպանել իրենց սոցիալական փաթեթները, ասենք, զինվորական թոշակը:

ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն առաջարկեց տարածքային կառավարումը եւս ՆԳ նախարարությանը տալ. «Այսօր ՏԻՄ մարմինների աշխատանքներում, տարածքային կառավարման քաղաքականության իրականացման գործընթացներում ճիշտ է, որ նախատեսվի դա ՆԳՆ-ի միջոցով»:

Արփինե Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ եթե այդ ֆունկցիան էլ բերենք ՆԳՆ, կստացվի, որ նախարարության ներքո տարբեր ֆունկցիաներ ենք գեներացնում, որն այս փուլում կարող է կրկին ռիսկեր առաջացնել: Դրա համար մենք այն համոզման ենք, որ պետք է ոչ թե ամբողջը կենտրոնացնել ՆԳՆ ընդհանուր ֆունկցիոնալ բազայում, այլ հորիզոնական մակարդակում ապահովել մեր երկու նախարարությունների արդյունավետ համագործակցությունը, ինչը տարիներ շարունակ խնդիր է եղել հանրապետությունում»:

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը Վիգեն Խաչատրյանի առաջարկին հակադարձեց՝ ասելով, որ տարածքային կառավարման նախարարության մեջ առանց այդ էլ մտել են տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի նախկին նախարարությունները. «Իր 5 տեղակալներով հանդերձ շատ ծանր է նախարարի վիճակը հիմա»: Ըստ նրա, ՊՆ-ում, երբ կա նախարար ու ԳՇ պետ, հորիզոնական կառավարումը պատերազմի ժամանակ շատ խանգարեց. «Հաճախ խառնում են, չգիտեն ում դիմեն՝ ԳՇ-ն է անո՞ւմ, թե՞ նախարարը: Կարող է խզում առաջանա ՆԳ նախարարի ու երեք ծառայությունների միջեւ՝ հատկապես հաշվի առնելով, որ վարչապետն է նշանակում ծառայությունների պետին: Շատ հնարավոր է, որ նախարարը եւ այս 3 ծառայություններից մեկի պետը իրար հետ հակասության մեջ մտնեն, ինչը կբերի ծառայութան որակի իջեցման: Ո՞նց ենք անելու, որ հորիզոնական կառավարումը չխանգարի»:

Փոխնախարարը պատասխանեց, որ մաս-մաս ֆունկցիաները տեղափոխելու են ՆԳՆ տիրույթ, ու փրկարար ծառայության տնօրենը կպահպանի իր կարգավիճակը: Ասել, որ ոստիկանապետը կամ փրկարար ծառայության պետը իրար հետ ինչ-որ հարաբերություններ կունենան, սխալ է, երկուսն էլ նախարարի տեղակալ են, բայց չեն հավակնելու փոխարինել նախարարին կամ քաղաքական պաշտոնին բնորոշ գործառույթներ իրականացնել: Ըստ նրա, թեեւ նշանակումները վարչապետի կողմից են, բայց հակակշիռների փաթեթ են նախատեսել: Հստակ բաժանված են գործառույթները. «Անձնական մակարդակում կարող են լինել հակասություններ, բայց պաշտոնային եւ գործառութային մակարդակում չեն կարող»:

Հայկ Սարգսյանը նաեւ հետաքրքրվեց շենքային պայմաններից՝ ո՞ր շենքում են աշխատելու: Փոխնախարարը պատասխանեց, որ Մեղրիում ստեղծել են մոդուլային շենք, որը բնորոշ կլինի ոստիկանությանը, ու դրա հիման վրա կտարածեն ողջ հանրապետությունում, բայց նախարարությունը այս պահին կգործի ոստիկանության շենքում:

Փաթեթը նախատեսվում է ներդնել մինչեւ տարեվերջ, ու դժվար թե այս ժամանակահատվածում նոր շենք կառուցեն, բայց դիտարկվում է նաեւ նոր շենքի կառուցման հարցը հետագայի համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ