Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները. Էդուարդ Աղաջանյան

Մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև կամ Միրզոյան-Բայրամով հանդիպում։ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Ինչ վերաբերում է  երկրների ղեկավարերի կամ արտաքին գործերի նախարարների մակարդկավո հնարավոր հանդիմնաը նախքան տարեվերջ, այո, չի կարելի բացառել»,-  նշեց նա։

Աղաջանյանը նաև հայտնեց, որ հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանքն են հայկական կողմի առաջարկների։

«Այսինքն, կարելի է ասել, երրորդ փուլն է քննարկվում այդ փաստաթղթի կամ առաջարկների։ Կարծում եմ՝ «փաստաթուղթ» սխալ է անվանել։ Քանի որ սրանք, բնականաբար, հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են և քննարկումներ են, ես չեմ կարող բարձրաձայնել դրանք, բայց, այո՛, ճիշտ է, հայկական կողմը  ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկներ»,-ասաց է նա։