Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայոց փառքի քարե վկա «Տավուշ» ամրոցը դարձյալ վեր կհառնի․ պեղումների ավարտից հետո նախատեսված են ամրակայման աշխատանքներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ավանդազրույցն է վկայում. արաբական արշավանքների ժամանակ Աշոտ Երկաթն իր զորքով ամրանում է ապառաժին կառուցված «Տավուշ» ամրոցում: Թշնամու կողմից ամրոցի պաշարվելուց հետո մի ծեր կին գաղտնի դուրս է գալիս այնտեղից սնունդ հայթայթելու համար: Արաբները բռնությամբ իմանում են նրանից ջրի ճանապարհը և կտրում ջուրը: Չնայած դրան, Աշոտ Երկաթն անձնատուր չի լինում: Մի մութ գիշեր արքան իր զորքով դուրս է գալիս ամրոցից` շարունակելով պայքարը:

«Տավուշ» ամրոցը հիշատակվում է 10-րդ դարի սկզբից, սակայն հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: X-XI դդ. ամրոցը պատկանել է Կյուրիկյաններին, XII-XIII դդ.՝ Զաքարյաններին:

XIII դ. կեսերից՝ մոնղոլական նվաճումների ժամանակաշրջանում, ամրոցն աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը, ավերվում ու լքվում: Տավուշի բերդն աղբյուրներում վերջին անգամ հիշատակվում է 1236 թ., երբ նվաճվում է մոնղոլների կողմից: Պատմիչների վկայությամբ ամրոցն առանց դիմադրության չի հանձնվել:

«Տավուշ» ամրոցը բաղկացած է եղել միջնաբերդից և ստորին բերդից, որը գտնվել է միջնաբերդի արևելյան հատվածում:

Պահպանվել են եկեղեցու և այլ շինությունների հետքեր: Ամրոցում եղել է նաև ջրատար խողովակ:

Ամրոցը, սակայն, դարձյալ վեր կհառնի․ պեղումների ավարտից հետո նախատեսված են ամրակայման աշխատանքներ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն