Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայրաքաղաք Գյումրին նոր թատերախումբ ունի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Գյումրու երիտասարդական թատերախումբը» արվեստում տարբերվող միտք, երեւակայություն, հետաքրքիր խառնվածք ունեցող երիտասարդների ստեղծագործական հարթակ է, հեղինակային թատրոն, որտեղ կլինեն դասական ստեղծագործությունների ոչ սովորական մեկնաբանություններ։ Թատերախմբի հիմնադիր, ռեժիսոր եւ դերասան Արմեն Արշալույսյանի խոսքով` այն երազողների համար է։

Արմեն Արշալույսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ  2022 թվականին հանդես են եկել «Վիկինգները հսկայի քարանձավում» ներկայացումով, որը սիրվել է հանդիսատեսի կողմից։
Մեր զրուցակցի խոսքով` 2023 թվականը թատերախմբի համար աննախադեպ է լինելու, քանի որ մեծ պլաններ ունեն, որոնց մի մասն արդեն սկսել են իրականացնել:

«Տարին մեկնարկել ենք  ստեղծագործելով, պատրասվում ենք նոր բեմադրության: Այն մի փոքր տարբերվելու է իր ոճով եւ մեկնաբանությամբ: Այս տարվա ընթացքում եւս մեկ բեմադրություն ենք նախատեսում իրականացնել»,- ասաց Արմենը, հավելելով, որ նպատակ ունեն տարվա ընթացքում հյուրախաղերով շրջել սահմանամերծ համայնքներով եւ պատանի հանդիսատեսին ներկայանալ «Վիկինգները հսկայի քարանձավում» ներկայացումով։

«Այսօր, առավել քան երբեւէ, պետք է մեծ կապ ստեղծել Հայաստանի տարբեր մարզերի միջեւ: Պետք է գնալ, ակտիվացնել համայնքների մշակութային առօրյան: Այս նախագիծը կյանքի կոչելու համար արդեն ունենք որոշակի արված քայլեր եւ հույս ունեմ` գարնանը արդյունքներ կունենանք»,-նշում է մեր զրուցակիցը։
Արմենը վստահեցնում է` նպատակ ունեն միջազգային թատերական փառատոնի մասնակցել, իրենց` երիտասարդների ստեղծած արվեստի սահմաններն ավելի ընդլայնել։ Թատերախմբի նպատակներից մեկն էլ իրական արվեստի միջավայր ստեղծելն է, ուր կլինի փոխադարձ հավատ, անսահման ստեղծագործական ազատություն եւ գեղագիտական ճաշակ: Իսկ թատերախմբով հետաքրքրվող մարդկանց պակաս չկա, անգամ համագործակցության առաջարկներ են ստանում, ինչը եւս մեծ ձեռքբերում է:

«Արվեստով զբաղվելը պետք է գրավական դարձնել, այլապես կունենանք էժան մտածողություն եւ ամենօրյա արմատացող տգիտություն: Մեզ հաճախ հարցնում են` դուք բա՞ց եք երիտասարդների համար, պատասխանում եմ` այո, եթե նրանք ունեն նույն արժեհամակարգը, ինչպիսին մենք»,-եզրափակեց Արմեն Արշալույսյանը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ