Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայտնի է Խաչատուր Քոքոբելյանի հոր գործով ձերբակալված մյուս անձի ինքնությունը. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով ձերբակալվածներից մեկը Իջեւան քաղաքի բնակիչ Արման Քամալյանն է: Նշենք, որ երեկ Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր, որ ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հոգի` իր հոր առևանգման գործի շրջանակներում։

Սուրեն Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանն  ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր Մանուկյանի խոսքերը, ով կասկածանքները համարել էր շինծու։ «Սա հերթական քաղաքական շոուն է, կասկածանքը շինծու է. այն, ինչ ինձ վերագրվում է, բոլորովին կապ չունի ինձ հետ»,֊ նշել է Սուրեն Մանուկյանը։

Սուրեն Մանուկյանը ձերբակալված է: