Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայտնի են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները

Հոկտեմբերի 4-ին Նոբելյան կոմիտեն հայտարարեց ֆիզիկայի բնագավառում մրցանակի դափնեկիրներին` Ալեն Ասպեն՝ Ֆրանսիայի Փարիզ-Սակլե համալսարանի օպտիկայի բարձրագույն դպրոցից, Ջոն Կլաուզերը՝ Ջ.Ֆ. Clauser & Associates-ից և Անտոն Զեյլինգերը Ավստրիայի Վիեննայի համալսարանից: Այս մասին հայտնում է կոմիտեի պաշտոնական կայքը։

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը 2022 թվականին շնորհվել է «խճճված ֆոտոնների հետ փորձերի, Բելի անհավասարությունների խախտումը հաստատելու և քվանտային տեղեկատվական գիտության բացահայտման համար։ Նրանց հետազոտությունների արդյունքները ճանապարհ են բացել նոր տեխնոլոգիաների համար, որոնք հիմնված են քվանտային տեղեկատվության վրա», ասվում է հաղորդագրության մեջ:

Նոբելյան կոմիտեն հայտնել է, որ նման հետազոտությունները մեծ գործնական նշանակություն ունեն, մասնավորապես քվանտային համակարգիչների, քվանտային ցանցերի ստեղծման, ինչպես նաև քվանտային կոդավորման միջոցով անվտանգ հաղորդակցության ոլորտում։

2022 թվականի մրցանակի գումարը մի փոքր նվազել է գնաճի և դոլարի փոխարժեքի տատանումների պատճառով և կազմում է 900 հազար դոլար։ Այս գումարը հավասարապես կբաժանվի երեք գիտնականների միջեւ։