Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հերթական ծառայությունը հերթական իշխանությանը․«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

«Ապրելու երկիր» կուսակցությունը սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ տարածել է հայտարարություն։ Բացի ՏԻՄ ընկերությունների արդյունքները թվերով ներկայացնելուց, կուսակցությունն ընդհանուր առմամաբ հետևյալ գնահատակն է տվել․

«Հարկ է արձանագրել, որ գրեթե բոլոր համայնքներում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր՝ սպառնալիքներ, աշխատանքից ազատում, տարատեսակ արտոնությունների և աջակցությունների տրամադրում և այլն, իսկ իշխանության ցուցակներում նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչների ներգրավումը և «տեղական հեղինակությունների» մասնակցությունը քարոզչությանը և բուն ընտրության օրվա գործընթացին հիշեցնում էին հին ու բարի ժամանակները՝ հերթական ծառայությունը հերթական իշխանությանը»։