Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղակայել․ այն ականները, որոնցից դժգոհում է Ադրբեջանը, դրանք հավաքել է ՀՀ ինքնիշխան տարածից»․ Եղիշե Կիրակոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Միջանկյալ միջոցի կիրառման մասին՝ Ադրբեջանի այս միջնորդությունը որևէ իմաստային տարբերություն չունի այն միջնորդությունից, որն այս դատարանը մոտ մեկ տարի առաջ մերժեց։ ՄԻԵԴ-ը, որից Ադրբեջանը պահանջել էր վերանայել իր՝ ավելի վաղ կայացրած որոշումը, մերժել է իբրև Հայաստանի կողմից ականներ տեղադրելու մասին միջանկյալ միջոցի վերաբերյալ միջնորդությունը»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով բանավոր լսումների  ժամանակ ադրբեջանական պնդումներին հակադարձեց ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանն այսպիսով հերթական ակնհայտ փորձն է անում ուշադրություն շեղելու իր չարաշահումներից։ Եղիշե Կիրակոսյանը փաստեց, որ Ադրբեջանը մշտապես հայելային արտացոլման մարտավարություն է իրականացնում․ ՀՀ-ն ներկայացնում է միջնորդություն, որին հաջորդում է Ադրբեջանինը։ Այնուհետև փաստեց․ «Ադրբեջանը ներկայացրել է միջանկյալ միջոցի մասին միջնորդություն ՀՀ միջնորդության ներկայացումից ընդամենը վեց օր անց, մինչդեռ իր ենթադրյալ ապացույցների մեծ մասն ամիսներ շարունակ իր տնօրինության տակ էին։ Այսօր, երբ ՀՀ-ն ներկայացրել է միջնորդություն, որպեսզի կիրառվեն միջանկյալ միջոցներ մարդասիրական ճգնաժամի կապակցությամբ, որի պատճառը շարունակվող փորձերն են խեղդելու հայազգի բնակչությանը, Ադրբեջանը փորձում է համարժեքության կեղծ տպավորություն առաջացնել»։

Եղիշե Կիրակոսյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքում ականներ տեղադրել է զուտ պաշտպանական նպատակներով՝ դա արել է հաշվի առնելով Ադրբեջանի կողմից կրկնվող ագրեսիայի գործողությունները՝ այդ թվում վերջին անգամ 2022-ի սեպտեմբերին կատարված գործողությունը այդ թվում։ Եղիշե Կիրակոսյանը դատարանի դահլիճում հայտարարեց՝ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառմամբ օրեցօր նոր հողեր պահանջել ՀՀ-ից․ «Ադրբեջանը շարունակում է հայազգի ռազմագերիներին և քաղաքացիական անձանց պահել իրենց երկրում, ոտնձգություններ կատարել հայերով բնակեցված հողերի նկատմամբ և այդ հողերում էթնիկ զտում իրականացնել։ Նա փորձում է իր կողմից էթնիկ զտման փորձերն արդարացնել՝ մեղադրելով խաղաղապահ ուժերին իրենց աշխատանքը կատարելու համար»։ Եղիշե Կիրրակոսյանը ևս մեկ անգամ կրկնեց․ «ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղակայել՝ հատկապես քաղաքացիական տարածքներում և չի փորձում ռասսայական հիմքով թիրախավորել Ադրբեջանի քաղաքացիներին։ Այն ականները, որոնց վերաբերյալ Ադրբեջանը բողոքում է, հավաքել է ՀՀ ինքնիշխան տարածից, որոնք Ադրբեջանի ԶՈՒ-ն զբաղեցրել է 2022-ին։ Նա ձգտում է իր ագրեսիայի գործողություններից հետո հավաքած ականների հիման վրա կեղծ ապացուցողական բազա ձևավորել իր միջնորդությունը հիմնավորելու համար։ Այս միջնորդությունը ոչ միայն լի է ցինիզմով, այլև զուրկ է հիմքերից։ Դատարանը հուսամ թույլ չի տա դատարանի վարույթը չարաշահել՝ փորձ անելով իր իսկ կատարած անօրինական գործողությունների հետևանքներից օգտվել»։

Արձագանքելով ադրբեջանական իրավախորհրդատուների այն հայտարարություններին, թե ՀՀ-ն չի ցանկանում բանակցել, դրա ապացույցն է այն, որ չմասնակցեց 2022-ի դեկտեմբերի 23-ի հանդիպմանը, Եղիշե Կիրակոսյանն ասաց․ «ՀՀ ԱԳ նախարարը հրապարակային հայտարարել է, որ ՀՀ-ն ծանուցել է այն մասին, որ չի կարողանալու հանդիպմանը մասնակցել և խնդրել է հետաձգել հանդիպումը։ Ավելին, ականների խնդիրը ներառված չէր անգամ այդ հանդիպման օրակարգում։ Ուրեմն որևէ առնչություն չունի այս վարույթի հետ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ