Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՀ նախագահի հրամանագրերը՝ դատավորներ նշանակելու մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 8-ին թվով տասը հրամանագրեր է ստորագրել, որոնցով տարբեր ատյանների դատավորներ են նշանակվել:

Դիանա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Սարգիս ԴԱԴՈՅԱՆԻՆ նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպ-ցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարապետ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ նշանակել հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր:

Վարդգես ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գոռ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմիդա ՈՍԿԱՆՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր: