Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՀ ՆԳ նախարարը հայտարարել է Ռուսաստանի հետ արդյունավետ համագործակցության մասին

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը երկրում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը հայտարարել է հայ-ռուսական արդյունավետ համագործակցության մասին։ ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Ղազարյանը ընդգծել է Ռուսաստանի Դաշնության հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ ընդգծելով երկու երկրների իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,-Հայտնում են նախարարությունից։

Նշվում է, որ Կոպիրկինը շնորհավորել է Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։

Դեսպանն ընդգծել է նաև, որ սերտ համագործակցություն է հաստատվել Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունների և ՌԴ դեսպանատան միջև։

«Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցությունը»,-ասված է հաղորդագրությունում։