Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը զարմացած է՝ Հայաստանին զենք վաճառելու նորությունից

Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը  լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում , անդրադառնալով Հայաստանին զենքի վաճառքի մասին լուրերին, ասաց․

«Չեմ  կարող մեկնաբանել, ես ևս անկանկալի եկա այդ նորությունը լսելով»։

Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզ այցելությանն, ապա դեսպանն ասաց․

«Ես և իմ գործընկերներն ականատես եղանք այն ավերվածություններին, որ տեղի էին ունեցել։ Մեր  դիրքորոշումն ի սկզբանե հստակ է եղել և հրապարակայնացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որտեղ  մեր ներկայացուցիչը կոչ արեց, որ ագրեսորն անմիջապես դադարեցի ռազմական գործողություններն ու պահպանի հրադադարը» ։

Դեսպանն շեշտեց՝ իրենց դիրքորոշնումն աներկբա է և հստակ։