Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՀ-ում «իշխանություն» եւ «դիվանագիտություն» բառերն իրարից բավականին հեռու են, զրո դիվանագիտություն է բանեցվում. Սուրեն Զոլյան. «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ ՀՀ-ում «իշխանություն» եւ «դիվանագիտություն» բառերն իրարից բավականին հեռու են, զրո դիվանագիտություն է բանեցվում՝ անունը կա, ամանում չկա։ «Արտաքին գործերի նախարարություն՝ այո, մենք ունենք նման կառույց, բայց ո՛չ դիվանագիտություն, դրա մասին խոսելը ծիծաղելի է»,-ասում է Զոլյանը։ Պատասխանելով այն հարցին, թե հայկական կողմի համար ինչու է այդքան կարեւոր Ֆրանսիայի ներկայությունը բանակցային ձեւաչափում, քաղաքագետն ասաց՝ Մակրոնի մասնակցությունը կարող էր խանգարել Ալիեւի ամբողջատիրական նկրտումներին, «որովհետեւ, բոլոր դեպքերում, Մակրոնը կարող է հանդես գալ «հավասարակշռված» որոշման կողմնակից, քանի որ Ֆրանսիայում կա հանրային կարծիք»։

«Իհարկե, դատելով Մակրոնի քայլերից՝ նա առանձնապես չի հետեւում այդ կարծիքին, սակայն Սենատի թեկուզ ոչ իրավական որոշումն ինքնին հանրային կարծիքի արտացոլում է, եւ Մակրոնն ինչ-որ ձեւով դրան պետք է հետեւեր։ Ուստի հենց Ալիեւի պահվածքը հասկանալի է՝ ինքն ուզում է հասնել առավելագույնի, իսկ Մակրոնի ներկայությունը դա հնարավոր է խանգարեր, այս պատճառով Ալիեւը, որը թելադրողն է այս հարաբերություններում, հանդես եկավ նման դիրքորոշմամբ»,- ասում է Զոլյանը։

Տեսակետ կա նաեւ, որ Մոսկվային հաջողվել է բանակցային գործընթացը վերադարձնել իր վերահսկողության ներքո, ինչի վկայությունն են Ալիեւի ու Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները: Եվ եթե բանակցությունների արեւմտյան հարթակի աշխատանքները տապալվում են, մնում է եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիեւ ձեւաչափը։ Քաղաքագետ Զոլյանը չի բացառում որեւէ վարկած, բայցեւ որոշակի նկատառումներ ունի․ «Ալիեւն այսօր այնպիսի դիրքերում է, որ Ռուսաստանը չի կարող վերջինիս իր կամքը թելադրել, եթե Ալիեւը որեւէ քայլ է անում, ապա դա իր որոշումն է, կամ՝ Էրդողանի հետ համաձայնեցված, ՌԴ-ի կարծիքը կարող է հաշվի առնել, կարող է հաշվի չառնել։ Եթե անգամ համաձայնեցված է Ռուսաստանի հետ, դա նշանակում է, որ Ալիեւն ունի դիվանագիտություն եւ կարողանում է իր շահերը համաձայնեցնել խոշոր խաղացողների շահերի հետ՝ հաշվի առնելով Մակրոն-Պուտին լարված հարաբերությունները»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: