Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հիմա ճիշտն եմ ասում՝ անկախ նրանից, թե նախկինում ինչն ինչպես եմ ձևակերպել». վկա Արմեն Սողոմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Ավետիք Չալաբյանի գործով նիստը։

Hearings of the member of the ‘Unification’ movement, public-politician Avetik Chalabyan’s case took place at the Court of First Instance of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար:

Օրվա երկրորդ հարցաքննվող վկա Արմեն Սողոմոնյանը հայտնեց, որ մեղադրյալին չի ճանաչում։

Պաշտպանական կողմը վկա Արմեն Սողոմոնյանին հարցաքննելիս նկատեց, որ առկա են հակասություններ նրա կողմից նախաքննության ընթացքում և այսօր դատարանի դահլիճում տված ցուցմունքների միջև։ Պաշտպանները դատարանին միջնորդեցին հրապարակել վկայի’ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Պաշտպանները նշեցին.«Վկայի տված ցուցմունքների միջև առկա է երկու էական հակասություն։ Առաջին, նախկինում վկան հայտնել է, որ Թոռնիկ Ալեյանի և Էմմա Սարգսյանի քաղաքական ղեկավարների հետ հանդիպումից հետո ինքն անձամբ հանդիպել է Թոռնիկ Ալեյանի հետ և տեղեկացել իրադարձությունների մասին։ Մինչդեռ, այսօր դատական նիստի ընթացքում վկան հայտնեց, որ միայն հայտնի ձայնագրությունը լսելուց հետո է տեղեկացել, թե ինչ է տեղի ունեցել։ Երկրորդը, նախկինում վկան հայտնել է, որ այդ հանդիպման ժամանակ Թոռնիկ Ալեյանից չի տեղեկացել, թե վերջինս ինչպես է պատասխանել առաջարկին։ Իսկ այսօր վկան ասում է, որ հստակ գիտեր, որ Թոռնիկ Ալեյանը մերժել էր այդ առաջարկը»։

Ի պարզաբանումն իր ցուցմունքներում պաշտպանական կողմի մատնանշած հակասությունների’ վկա Արմեն Սողոմոնյանն ասաց. «Քաղաքական ղեկավարների հետ հանդիպումից հետո ես Թոռնիկին չեմ տեսել։ Նա հանդիպել է Զարեհ Գալստյանի հետ, չգիտեմ, թե էլ ով է ներկա եղել հանդիպմանը։ Ես նրա հետ հանդիպել եմ միայն ձայնագրությունը լսելուց հետո։ Նախկինում տվածս ցուցմունքն առաջին դեմքով եմ գրել, որովհետև պարտադիր չի ես անձամբ հանդիպեմ, որ հասկանամ՝ ինչ է եղել, ինձ պատմել են, ես էլ իմացել եմ։ Ես Զարեհի հետ եմ հանդիպել, նա է ինձ պատմել։ Այսքան ժամանակ էլ չեք հարցրել, արդյոք անձամբ Թոռնիկից եմ իմացել, թե պատմել են»։

Վկան մանրամասներ չհայտնեց իր և Զարեհ Գալստյանի հանդիպման մասին’ պատճառաբանելով, որ արդեն հինգ ամիս անցել է, չի հիշում։ Այնուամենայնիվ, նա հաստատեց, որ այժմ ասում է ճիշտը’ անկախ նրանից, թե ինչն ինչպես է իր ձևակերպել իր հինգ ամիս առաջվա ցուցմունքում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ