Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հիմա իմ զենքն իմ վրձինն է, բայց եթե հարկ լինի՝ զենք էլ կվերցնեմ»․ Համլետ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի նկարիչների միությունում բացվեց իսպանաբնակ նկարիչ Համլետ Սարգսյանի անհատական ցուցահանդեսը՝ «Լինել, թե չլինել» խորագրով։ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նրան բնորոշեց որպես յուրովի մտածելակերպ ունեցող հայ նկարիչ։ «Այս ցուցահանդեսն ունի շատ կարեւոր առաքելություն։ Այն միտքը, որ կա այս ցուցահանդեսում, բոլորիս հուզում է, որովհետեւ մանավանդ այս օրերին բոլորս մտքով մեր սահմաններում ենք, մեր զինվորների հետ։ Այո, դժվար է ուժ գտնել եւ կազմակերպել ցուցահանդեսներ, բայց այս օրերին ավելի դժվար է ուժ գտնել ստեղծագործելու։ Եվ ես ուրախ եմ, որ մեր արվեստագետներն իրենց մեջ ուժ են գտնում ստեղծագործելու, քանի որ դրա կարիքը բոլորս ունենք։ Այսօր Համլետ Սարգսյանը ներկայանում է իր աշխատանքներով, որովհետեւ դրա կարիքը շատ ունենք։ Այն րոպեները, որ անցկացնելու ենք դահլիճում, մեզ օգնելու են մի պահ կտրվել իրականությունից, լցվել հույսով ու բարությամբ»,-ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահը։


«Սա երկար սպասված ցուցահանդես է»,- ասաց նախագծի համադրող, տնօրեն Դավիթ Խաչատրյանը։ Հավելեց, որ Համլետ Սարգսյանի հետ քանիցս քննարկել են Հայաստանում անհատական ցուցահանդես ունենալու գաղափարը, եւ ուրախ է, որ մի օր նկարիչն անակնկալ կերպով զանգել ու ասել է, որ վերջապես կարող են իրականություն դարձնել այդ գաղափարը։



«Ցուցահանդեսի խորագիրն է՝ «Լինել, թե չլինել»․․․ Համլետը հենց լինելու վրա է շեշտը դրել։ Ես կարծում եմ, որ բոլորս պիտի լինենք, որովհետեւ սահմանին կանգնած տղաներն ապահովում են նաեւ մեր այսօր՝ այստեղ լինելու հնարավորությունը»,-ընդգծեց Դավիթ Խաչատրյանը։

«Ես դժվարանում եմ խոսել, սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է հայրենիքում։ Երեւի ավելի շատ իմ փոխարեն իմ գործերը կխոսեն։ Հիմա իմ զենքն իմ վրձինն է, բայց եթե հարկ լինի՝ զենք էլ կվերցնեմ, կպաշտպանեմ իմ հայրենիքը։ Բայց այս ձեւով ես իմ երկիրը ներկայացնում եմ դրսում։ Նաեւ ցանկություն ունեմ իմ նկարների վաճառքից որոշակի գումար հատկացնել Զինվորի տանը»,-ասաց Համլետ Սարգսյանը:

Ի դեպ, ցուցահանդեսի կազմակերպիչները բոլոր կին այցելուներին բուկլետի հետ միասին վարդ էին նվիրում։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ