Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հիմքերի բացակայության պատճառով վարույթ չի նախաձեռնվել». դպրոցի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Aravot.am-ը հղում անելով իր աղբյուրներին՝ գրել էր, որ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Նորաբակ բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանը պաշտոնավարման տարիներին թույլ է տվել որոշակի չարաշահումներ։ Նաեւ նշել էինք, որ պարոն Մկրտչյանը հերքել է այդ տեղեկությունները:

Այսօր կրկին խմբագրություն զանգահարեց Ժիրայր Մկրտչյանը եւ իր ու իր փաստաբան Վարդան Համբարձումյանի անունից լրացուցիչ տեղեկացրեց․ «Հիմքերի բացակայության պատճառով վարույթ չի նախաձեռնվել»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ