Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հիվանդության պատճառով 2-3 անգամ բացակայած սաները դուրս չեն մնա նախադպրոցական հաստատությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որևէ հիվանդության պատճառով 2-3 անգամ բացակայած սաները դուրս չեն մնա նախադպրոցական հաստատությունից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում լրացում է կատարվելու:

Բանն այն է, որ ԿԳՄՍ-ն 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների բացակայությունների պատճառների վերլուծության արդյունքում պարզել է, որ հատկապես աշնանային և ձմեռային ամիսներին երեխաների բացակայությունները մեծ մասամբ պայմանավորված են սուր շնչառական վարակների տարածման հետ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախատեսվում է երեխայի հսկողությունն իրականացնող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության կողմից տրված՝ սահմանված ձևի փաստաթղթի հիման վրա հիվանդության պատճառով չհաճախած օրերի բացակայությունը համարել հարգելի, բայց ոչ ավելի, քան տվյալ ուսումնական տարվա ընթացքում 21 օր:

Այսինքն 2-3 անգամ որևէ հիվանդության պատճառով բացակայած սաները դուրս չեն մնա հաստատությունից, ինչպես գործող կարգի դեպքում է տեղի ունենում, այլ հիմնավոր փաստի առկայությամբ սանը կշարունակի ներգրավված մնալ նախադպրոցական կրթության մեջ:

Նշենք, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանի 22-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված է, որ նախադպրոցական ուսումնական հաստատության սանի ազատումը հաստատությունից կատարվում է ուսումնական տարվա ընթացքում սանի, անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում:

Սյունէ Համբարձումյան