Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՔԱՎ-ը խնդիրներ է արձանագրել նախատեսվող վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

2022 թ․ դեկտեմբերի 26-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ժամանակահատվածում:

Չնայած մինչ օրս նախագիծը չի ընդունվել, կամ ընդունված որոշումը հասանելի չէ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում՝ arils.am/, այնուամենայնիվ վերջին օրերին ՀՔԱՎ-ը ահազանգեր է ստանում դեռևս նախագծով նախատեսված վարժական հավաքներին ներգրավելու նպատակով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության (այսուհետ՝ ԶԶՀԾ) տարածքային ստորաբաժանումներ կանչվող քաղաքացիներից։

Ավելին՝ այստեղ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ