Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հնդկաստանի շահերից է բխում, որ Հայաստանի դիրքերն ուժեղանան. «Հայաստանի Հանրապետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ադրբեջանի ի հայտ գալը՝ որպես Թուրքիա-Պակիստան ռազմական համագործակցության հնարավոր ձեւանմուշ, նախազգուշական ազդանշան է Հնդկաստանի համար։

Թուրքիան եւ Ադրբեջանը, վերջին շրջանում, Քաշմիրի հարցում Պակիստանի դիրքորոշման երդվյալ կողմնակիցներն են։ Երկու երկիրն էլ նպատակադրվել էին մասնակցել օգոստոսի 5-ին ՄԱԿ-ում կայանալիք Պակիստանի բողոքի ակցիային՝ ընդդեմ Հնդկաստանի որոշման: Պակիստանը, ի տարբերություն Հնդկաստանի, մշտապես աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում։

Դելիում քաջ գիտակցում են, որ Ադրբեջանի հաջողությունները կարող են ամրապնդել Թուրքիա-Պակիստան դաշինքը, հատկապես ռազմաքաղաքական տեսանկյունից: Դա կարող է հիմք դառնալ այդ թվում նաեւ Քաշմիրում համատեղ հանդես գալու եւ ռազմական բախումներ հրահրելու համար՝ հաշվի առնելով այդ հիմնախնդրի վերաբերյալ թուրք-ադրբեջանական քաղաքական ըմբռնումներն ու մոտեցումները: Հետեւաբար, թուրք-ադրբեջանական-պակիստանյան տանդեմն ուղիղ սպառնալիք է Հնդկաստանի անվտանգությանը։

Այսպիսով՝ Հնդկաստանի շահերից է բխում, որ Հայաստանի դիրքերն ուժեղանան ընդդեմ Ադրբեջանի, քանի որ Հայաստանի հաջողությունները կչեզոքացնեն վերոնշյալ եռյակով պայմանավորված ցանկացած վտանգ։

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: