Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հնդկաստանում Mahindra Scorpio-N նոր ամենագնաց գնելու համար մեկ րոպեում 25 հազար պատվեր է տրվել

Նոր հնդկական ամենագնաց Mahindra Scorpio-N-ը ռեկորդ է սահմանել պատվերների քանակով, հայտնում է Carscoops-ը։ Առցանց վաճառքի մեկնարկից հետո օգտատերերը մեկ րոպեում գնել են առաջին 25 հազար ավտոմեքենան։

Մեքենան առցանց ձեռք բերելու համար անհրաժեշտ էր կանխավճար կատարել 18 հազար ռուփի (300 դոլար): Միևնույն ժամանակ, մինչև 2022 թվականի վերջ, Մահինդրան պատրաստվում էր հավաքել ընդամենը 20 հազար Scorpio-N։ Մոդելի արժեքը բազային տարբերակի համար սկսվում է 1,2 միլիոն ռուփիից (14 հազար դոլար): Լուրը հայտնում է «Գազետա ռու»

Հայտերի նման քանակությունը բացատրվում է նրանով, որ առաջին խմբաքանակից մեքենաներն ավելի էժան կլինեն, քան նրանք, որոնք գնորդները պատվիրում են ավելի ուշ։ Մեքենան կարելի է ընտրել բենզինային կամ դիզելային շարժիչով։ Որպես տարբերակ առաջարկվում է լիաքարշակ: