Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հովհաննես Հարությունյան. «Այս իշխանությունը չի կարողացել մեր բանակը, արտաքին քաղաքականությունը բերել այն մակարդակին, որ թշնամին չհամարձակվի սադրանքների գնալ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը «Հայելի» ակումբում խոսեց, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի ընթացքում ամենօրյա ռեժիմով հայկական դիրքերի եւ քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցների եւ այս ֆոնի վրա ապագայի մասին իր պատկերացումների մասին:

«Երեկ, դրանից մի քանի օր առաջ, դրանից էլ մի քանի օր առաջ, այսինքն, պարբերաբար մենք տեսնում ենք թշնամու կողմից սադրանք, ագրեսիա: Դա տեղի էր ունենալու, քանի որ այս իշխանությունը չի կարողացել մեր բանակը, մեր արտաքին քաղաքականությունը բերել այն մակարդակին, որպեսզի թշնամին չհամարձակվի նման սադրանքների գնալ: Իսկ որ նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է, ու շատ ավելի լայնամասշտաբ պատերազմ է սպասվում, կարծում եմ, շատ քչերը կվիճարկեն դա: Ուզում եմ հատուկ շեշտել մեր այն քաղաքացիների համար, որոնք կարծում են, որ պատերազմը էլի լինելու է Արցախի տարածքում: Ոչ, այս անգամ պատերազմը սպասվում է Սյունիքում, Վայոց Ձորում, ընդհուպ, մինչեւ Արարատ…»,-ասաց նա` չբացառելով նաեւ Երեւանը:

«Աստված մի արասցե, եթե այդ սցենարն, այնուամենայնիվ, լինի, ինչի հավանականությունը շատ մեծ է, պարզ է« չէ՞, որ ուղղակի այդ պատերազմի հետեւանքները տեսնելու են նաեւ Երեւանում: Գիտեմ, հիմա շատերը կասեն, թե այս ի՞նչ սցենարներ են, ո՞նց կարող է այդպիսի բան լինել, բայց ամեն ինչ գնում է դրան…»-հավելեց Հովհաննես Հարությունյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ