Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հովհաննես Հովսեփյան. «Հավակնում էր հինգ-վեց երկիր, բայց IBA-ն վստահեց մեզ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի համաժողովի ավարտից հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը լրատվամիջոցներին ասաց. «Երբ մենք տեղեկացանք, որ IBA-ի նախագահի հարցը նորից  քննարկելու CAS-ի որոշում կա, ես եւ մեր ֆեդերացիայի թիմը որոշեցինք մեր հայտը ներկայացնել այն մտադրությամբ, որ եթե կվստահվի, մենք պատրաստ ենք համաժողովը հյուրընկալել: Եվ ինչպես տեսաք, ամեն բան  անցավ շատ բարձր մակարդակով: Իրականում IBA համաժողովն ընդունելը մեր համար մեծ հաղթանակ է: Մեր հետ մրցակցում էին հինգ-վեց երկիր, այդ թվում՝ Շվեյցարիան եւ Թուրքիան, սակայն վստահեցին մեզ:

Հետաքրքիր է, որ Ումար Կրեմլյովի մրցակիցը, որ ուզում էր ընտրվել կազմակերպության նախագահ, արդեն երրորդ անգամ է պարտվում: Սրանից ավելի վառ ապացույց, որ պարոն Կրեմլյովի հաղթանակը, որին, հիմա արդեն կարող եմ ասել, որ աջակցում ենք,  վստահ է եւ կասկած չի հարուցում: Այն 106 երկրները, որոնք գտան, որ նոր ընտրության անհրաժեշտություն չկա,  պարզ է չէ՞, որ եթե ընտրություն լիներ, քվեարկելու էին Կրեմլյովի օգտին: Ավելին ասեմ, այդ դեպքում կողմ ձայներն ավելի էին շատանալու, որովհետեւ կային մարդիկ, որ ասում էին, թող ընտրություն լինի, միեւնույն է, քվեարկելու ենք Կրեմլյովի օգտին:

Իմ համոզմամբ, այսպիսի միջազգային խոշոր միջոցառումները ճանաչում ու հարգանք են  բերում մեր երկրին: Եվրոպայի առաջնությունից հետո ցանկություն ունեմ անհամեմատ շատ միջազգային մակարդակի մրցաշարեր բերել Հայաստան: Հավատացեք, դա հեղինակություն է: Պատկերացրեք, այսօր 204 երկիր գիտե, որ Հայաստանում աշխարհի խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկի համաժողոովն է ընթանում: Վստահ կարող եմ ասել, որ դրանց մի մասը չգիտեր, որ Հայաստանի նման փոքր երկիր կա, որը սակայն, ինչպես ամբիոնից հնչեցվեց, այսօր դարձել է համաշխարհային բռնցքամարտի խոշոր կենտրոն: Այս ծրագրով էլ սերտ համագործակցում ենք ինչպես միջազգային ասոցիացիայի, այնպես էլ ազգային ֆեդերացիաների մեր գործընկերների հետ»,-ասաց ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ