Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հուլիսին Գերմանիայում գնաճն արագացել է մինչև 8,5 %

2022 թվականի հուլիսին Գերմանիայում սպառողական գները, որոնք ներդաշնակեցված ԵՄ չափանիշներին, հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 8,5%-ով: Դաշնային վիճակագրական ծառայության (Destatis) վերջնական տվյալները ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը։

Ամսական կտրվածքով գներն աճել են 0.8%-ով։

Երկու ցուցանիշների դինամիկան համընկավ ավելի վաղ հայտարարված տվյալների և Trading Economics-ի հարցման ենթարկած վերլուծաբանների միջին կանխատեսումների հետ։

Հունիսին Գերմանիայում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 8,2%-ով, իսկ մայիսի համեմատ նվազել 0,1%-ով։

Գերմանական սպառողական գները հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 7,5%-ով՝ մեկ ամիս առաջ 7,6%-ով աճելուց հետո:

Նախորդ ամսվա համեմատ սպառողական գներն աճել են 0,9%-ով (հունիսի 0,1%-ով թանկացումից հետո)։ Երկու ցուցանիշների դինամիկան նույնպես համընկավ կանխատեսումների ու նախնական տվյալների հետ։