Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի 18 միլիարդ եվրոյի օգնության փաթեթը Ուկրաինային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունգարիան կիրառել է վետոյի իրավունքը և արգելափակել է Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության փաթեթը, որը առաջարկել էր Եվրահանձնաժողովը 2023 թվականի համար: Երեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ին, հայտնել է The Associated Press-ը։

Բուդապեշտի պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է Հունգարիայի ֆինանսների նախարար Միխայ Վարգան՝ ասելով, որ իր երկիրը դեմ է ֆինանսական օրենսդրության նոր փոփոխությանը։

Վետոյի պատճառով ԵՄ անդամ մնացած 26 երկրները պետք է հնարավորություններ փնտրեն, որպեսզի դաշինքը կարողանա հունվարին օգնություն տրամադրել Ուկրաինային՝ առանց այս գործընթացում Հունգարիայի մասնակցության։

Դեկտեմբերի 2-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը թանկ է նստում արևմտյան երկրների վրա։ Նրա խոսքով՝ դա կապված է ոչ միայն բանակի ֆինանսավորման եւ երկրի տնտեսության վերականգնման, այլև ուկրաինական պետության գործունեությունը պահպանելու անհրաժեշտության հետ։

Այդ կապակցությամբ նա ասել է, որ Հունգարիան պատրաստ է օգնություն ցուցաբերել Ուկրաինային երկկողմ համաձայնագրերի հիման վրա, սակայն դեմ է այդ նպատակների համար համաեվրոպական վարկ տրամադրելուն։