Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հրաչյա Սարգսյան․ «Խայտառակություն է Երեւանյան լճի էդ տարածքը»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երեւանյան լճի աղբահանության համար Երեւանի քաղաքապետարանը երկու աղբաորսիչ կգնի։ Այս մասին այսօր հայտարարվեց գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Բնապահպանության վարչության ղեկավար Գեւորգ Նավասարդյանը զեկուցեց, որ աղբաորսիչներ ձեռքբերելու հայտը ներկայացվել է քաղաքապետի համաձայնությանը, նաեւ ներկայացվել է գործող մեկ աղբաորսիչի արդյունավետության վերաբերյալ զեկուցագիրը եւ սպասում են քաղաքապետի հանձնարարականին։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքելով, ասաց՝ լավ դե, այսպես ասեք՝ արդյունավե՞տ է, թե՞ արդյունավետ չէ․ «Ինձ չի ասել, երեւի շենքում պտտվում է, ինչ-որ կաբինետներում․․․»։

Վարչության պետն էլ ի պատասխան ասաց՝ եթե պարբերաբար մաքրվում է, ասենք՝ շաբաթը մեկ անգամ, աղբաորսիչն արդյունավետորեն գործառույթը կատարում է, թույլ չի տալիս, որ աղբը տեղափոխվի Երեւանյան լիճ։

Քաղաքապետն ասաց, որ անհրաժեշտ է երկու հատ աղբաորսիչ գնել․ «Դա խայտառակություն է, Երեւանյան լճի էդ տարածքը, մի ամիս առաջ մաքրել էինք, էլի հավաքվել էր։ Բայց մաքրման հետ կապված պետք է կարողանանք հասկանալ՝ ո՞նց ենք լուծում»։

Քաղաքապետը կոմունալ տնտեսության վարչության ղեկավար Արսեն Կարոյանին հանձնարարեց՝ ուսումնասիրել եւ պարզել, թե մաքրման աշխատանքները, որ ծրագրի շրջանակներում են իրականացվելու․ «Ենթադրում եմ՝ կարելի է Գետառի մաքրման փաթեթի մեջ ավելացնել, ծավալն ավելացնենք ու աշխատանքներն իրականացնենք։ Թե չէ, ամեն անգամ ման ենք գալիս, տեսնենք, թե ով է մաքրելու դա։ Իհարկե, հասկանում եմ, որ տեխնիկայի եւ այլ խնդիրներ կան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Երեւանյան լճի տարածքի աղբաորսիչ ցանցն է՝ մեկ ամիս առաջ։ Լուսանկարը Երեւանի ավագանու անդամ Լեւոն Զաքարյանի ֆեյսբուքյան էջից։