Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հրաձիգները վերադարձել են աշխարհի առաջնությունից

Այսօր Ֆրանսիայից վերադարձել են հայ հրաձիգները։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը 2 մեդալ է նվաճել հրաձգության աշխարհի առաջնությունում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-8-ը Ֆրանսիայի Շատորու քաղաքում տեղի է ունենում վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք են գրանցել Լիլիթ Մկրտչյանը և Գոհար Հարությունյանը:

Լիլիթ Մկրտչյանը մեծահասակների պայքարի որակավորման փուլում խոցելով 555 միավոր 3-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, որտեղ, հաղթելով Քաթարի ներկայացուցչին 6:0 հաշվով, դարձել է բրոնզե մեդալակիր:Երիտասարդների պայքարում 553 միավորով բրոնզե մեդալակիր է դարձել նաև Գոհար Հարությունյանը:

Հայաստանի հրաձգության հավաքականը վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը մասնակցում էր ընդհանուր առմամբ 6 մարզիկով: