Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հրապարակ». ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումար համատեղ նիստին կմասնակցի նաև ՀՀ պատվիրակությունը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեկտեմբերի 4-6-ը Մոսկվայում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումար համատեղ նիստին կմասնակցի նաև ՀՀ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, ով ԱՊՀ երկրների և ՀԱՊԿ-ի միջխորհրդարանական վեհաժողովի մշտական պատվիրակությունների ղեկավարն է։ Մեկնելու են նաև Հակոբ Արշակյանը, Անդրանիկ Քոչարյանը, «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հրաժարվել է մեկել՝ այլ գործուղման պատճառով։ ԱԺ աշխատակազմից 8 անձ էլ կլինի։ Անցած տարի Մոսկվայում Սիմոնյանն առաջարկել էր այդ նիստը Երևանում անել, ինչո՞ւ չի ընդունվել։ ԱԺ լրատվականից ասացին․

«2019-ին խորհրդարանական վեհաժողովի լիագումար և ՀԱՊԿ  խորհրդի նիստերն անցկացվել են Երևանում,  այս տարվա հունիսի 6-ին՝ նաև ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, ուստի որոշվել է անցկացնել Մոսկվայում»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում