Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հրապարակ». Ինչու է Արմեն Խանդիկյանը հեռանում Դրամատիկական թատրնոի տնօրենի պաշտոնից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը շուտով հեռանալու է տնօրենի պաշտոնից։ Երեկ նա մեր լրագրողին ասել է․ «Դեկտեմբերի 1-ից հրաժարականի դիմում եմ ներկայացնելու և այլևս չեմ զբաղեցնելու տնօրենի պաշտոնը: Օրենքը դա է պահանջում»: Իսկ ինչո՞ւ օրենքը թույլ չի տալիս Ձեզ պաշտոնավարել։ «Տարիքի պատճառով, և հետո՝ ես չեմ ցանկանում»:

Բայց Դուք 76 տարեկան եք, եթե տարիքն է պատճառը, ապա տասը տարի առաջ պետք է Ձեզ հեռացնեին պաշտոնից՝ նկատեցինք մենք։

«Տասը տարի պահեցին, բայց ես այլևս չեմ ցանկանում»,-պատասխանեց Արմեն Խանդիկյանը: Ի դեպ, դրամատիկական թատրոնը ՀՈԱԿ է՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որը ենթարկվում է Երևանի քաղաքապետարանին։ ՀՈԱԿ-ի տնօրենի դեպքում գործում է տարիքային սահմանափակում՝ նա կարող է աշխատել մինչև 65 տարեկան դառնալը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում