Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հրապարակ». Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը՝ երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, և մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը... Իհարկե, կարծում եմ՝ ավելորդ է ասել մեր ընկալումը, որ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում։

Եվ ցանկացած պահի, երբ որ մենք այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից մենք պատրաստ ենք սկսել աշխատանքները»,- հայտարարել է Փաշինյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում