Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հրապարակ». Փոխմարզպետ Էդգար Փարվանյանը և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը որոշել են Ծաղկահովիտը զավթել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շարունակում է «դեկորատիվ» ներկայություն պահպանել, և մարզում որոշումները կայացվում են այլոց՝ փոխմարզպետի, խորհրդականի, մարզից ընտրված պատգամավորի կողմից։

Մենք տեղեկացանք, որ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը որոշել են Ծաղկահովիտը զավթել և համայնքային պաշտոններում նշանակել իրենց մարդկանց։ Նրանց թեպետ չհաջողվեց ընտրություններում իրենց ուզած թեկնածուին համայնքի ղեկավար դարձնել, և ընտրվեց ՔՊ-ի կողմից առաջադրված, բայց նախկինների ամենավառ ներկայացուցիչ հանդիսացող Նորաին Հակոբյանը, բայց հուսով են, որ համայնքապետին մոտ ապագայում մենմենակ են թողնելու իր «թագավորության» մեջ։

Մեկնարկը տրվել է՝ ազատել են համայնքի սոցիալական, աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լուսինե Ներսիսյանին, ով գտնվում է ֆիզարձակուրդում, և նրա փոխարեն նշանակել փոխմարզպետի հորեղբորորդուն՝ Արթուր Փարվանյանին, ով, ի դեպ, ապարանցի է, նպատակ ունեն ինչ-որ ժամանակ հետո էլ վերջինիս նշանակել պետի պաշտոնում։ Համայնքապետարանի մեր աղբյուրները վստահեցնում են, որ գրեթե բոլոր աշխատակիցներին փոխելու ուղղությամբ զույգն ինտենսիվ աշխատում է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում