ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16:04-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի հացի գործարանի հետնամասում ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ «Կոտայք» գարեջրի գործարանի հետնամասում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին, մարվել՝ 17։51-ին։

Այրվել են մոտ 400 հնամաշ անվադող և մոտ 1000 քմ խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է N զորամասի 7 զինծառայող և ներգրավվել՝ 1 ջրատար:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր