Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հրդեհից մահացած 15 զինծառայողների՝ թմրամիջոցների ազդեցության տակ լինելու հանգամանքը պարզելու համար փորձաքննություն է նշանակվել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Aravot.am-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված թիվ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից մահացած 15 զինծառայողի դիակի դատաբժշկական փորձաքննության շրջանակում պետք է ստուգվի նաեւ օրգանիզմում թմրանյութերի առկայության հանգամանքը: Այս դեպքով շրջանառվում է նաեւ զինվորների՝ դեպքի պահին թմրամիջոցների ազդեցության տակ լինելու հավանականությունը:

Aravot.am-ը հրդեհից մահացած 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանից փորձեց այս տեղեկությունը ճշտել, ինչին ի պատասխան, նա ասաց, որ պաշտոնական նման տեղեկատվության ինքը չի տիրապետում. «Ես չեմ տիրապետում նման տեղեկատվության: Դա դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվող հանգամանք է, սպասենք այդ եզրակացությանը»:

Մեղադրյալի կարգավիճակ ունեցող կապիտան Եղիշե Հակոբյանի պաշտպանից եւս հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իր պաշտպանյալին էլ են նշանակել նարկոլոգիական փորձաքննություն, ինչին ի պատասխան, կապիտանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ չի նշանակվել: «Նման փորձաքննություն Եղիշե Հակոբյանի նկատմամբ չի նշանակվել եւ շրջանառվող լուրերը, թե Եղիշե Հակոբյանը եղել է դեպքի ժամանակ թմրամիջոցների ազդեցության տակ,  պարզապես բանսարկություն են»,- Aravot.am-ին ասաց Հովսեփ Սարգսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ