Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հրեա ծայրահեղականները Երուսաղեմում ներխուժել են կաթոլիկ եկեղեցի, փորձել են այրել այն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայոց պատրիարքության Սիոն ամսագրի գլխավոր խմբագիր Ներսեհ Ալոյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՐԵԱ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Երուսաղեմում ժամեր առաջ երեք հրեա ծայրահեղականներ ներխուժել են «Խաչի ճանապարհի» (Via Dolorosa) երկրորդ կայանում գտնվող կաթոլիկ եկեղեցի, սուրբ խորանից Հիսուս Քրիստոսի հսկա արձանը վայր են նետել, պղծել եկեղեցին ու փորձել են այրել այն:

Բարեբախտաբար եկեղեցու պահակը նկատել է անադեկվատ ծայրահեղականներին և մինչև Իսրայելյան ոստիկանների դեպքի վայր ժամանելը, պահակն ինքը փորձել է ձերբակալել նրանցից մեկին:

Ավանդության համաձայն այս եկեղեցին կառուցվել է Պիղատոսի տան տեղում, որտեղ Քրիստոսին հարցաքննելուց հետո նա հրապարակայնորեն լվաց ձեռքերն ասելով, թե ինքը Հիսուսի արարքների մեջ որևէ անցանք չի տեսնում և պատրաստվում է ազատել նրան: