Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՌՀ նախագահ. Ամառվա ամիսներին արդեն 6-րդ հանդիպումն է բոլոր խոշոր հեռուստաընկերությունների ղեկավարների հետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ՖԲ գրառումը.

Սա մեր այսօրվա հանդիպումն է բոլոր խոշոր հեռուստաընկերությունների ղեկավարների հետ։ Ամառվա ամիսներին արդեն 6-րդ հանդիպումն է։ Ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկում ենք բազմաթիվ խնդիրներ՛ մեդիաչափումների նոր մոդելի ներդնում, գովազդային շուկայի կրճատում, շահումով խաղերի գովազդի արգելքի հետեւանքներ, օրենսդրության փոփոխության անհրաժեշտություն, եթերի որակի բարձրացում, դատական որոշումների հետեւանքների հաղթահարում․․․

Թեմաներն անսպառ են։ Քննարկում ենք, վիճում ենք, փոխլրացնում ենք միմյանց։ Երբեմն գալիս ենք փոխհամաձայնության երբեմն՛ ոչ։ Բայց ՀՌՀ փոխհարաբերությունները հեռարձակողների հետ կան եւ լինելու են գործընկերային ու անկեղծ։

Ինչու՞ եմ սա գրում։ Որովհետեւ որոշ լրատվամիջոցներ փորձում են թյուր կարծիք ստեղծել թե Հանձնաժողովը թուր ու թվանգը ձեռքին պատժիչ մարմին է։ Դա այդպես չի եւ չի լինի։