Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀԾԿՀ-ն որոշեց թանկացնել խմելու ջուրը․ հունվարի 1-ից այն կդառնա 208,5 դրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում որոշեց խմելու ջրի սակագինը փոփոխել։

Ըստ հանձնաժողովի որոշման` սոցիալապես անապահովների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ` 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար այն 200 դրամից կդառնա 208,5 դրամ։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից։

Հանձնաժողովի այս որոշման համար հիմք է հանդիսացել գնաճը, որը, ինչպես նշվեց նիստում, սակագնի ճշգրտման հաշվարկներում այս տարի կազմել է 8,3%, իսկ աճողական վարձակալության պայմանագրի մեկնարկից սկսած՝ 21,3%։ Ընդ որում, հանձնաժողովի հաշվարկների համաձայն, ջրի սակագնի մեծությունը էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությամբ պայմանավորված ավելանում է 3,85 դրամով, գնաճով պայմանավորված՝ 23,51 դրամով։

Նիստում նշվեց, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն անհրաժեշտության դեպքում սուբսիդավորմամբ կչեզոքացնի խմելու ջրի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար՝ խմելու ջրի սակագինը մյուս տարի կմնա նույնը։

Այս տարվա օգոստոս ամսին «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել էր հանձնաժողով՝ առաջարկելով վերանայել ջրի սակագինը՝ 200 դրամից 209 դրամ սահմանելով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ