Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՅ Դաշնակցությունը հանդես կգա հայտարարություններով

Մադրիդում անցկացված Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) 26-րդ կոնգրեսի աշխատանքների շրջանակում, որն անցկացվել է նոյեմբերի 25-27-ը, քննարկվել է նաև 2017թ. Կարթախենայում անցկացված 25-րդ կոնգրեսի կողմից ընդունված մի բանաձևի իրականացում, որը վերաբերում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստան-Թուրքիա հարաբերու¬թյունների կարգավորմանը։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ  2015թ. հուլիսին գումարված Ընկերվար միջազգայնականի Խորհրդի ժողովում որոշվել էր կազմակերպել «Արդյո՞ք Հայոց ցեղասպանության թուրքական ճանաչումը հնարավորություն կտա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ իրական հաշտության» խորագրով կլոր սեղան- քննարկում։ Այս ժողովին պետք է մասնակցեին Ընկերվար միջազգայնականի անդամ կուսակցություններ Հայաստանից եւ Թուրքիայից, ինչպես նաեւ այլ հետաքրքրված կուսակցու¬թյուններ, հատուկ հրավիրված մասնագետներ, հասարակական կազմակերպու¬թյուններ եւ ուրիշներ։

Ընկերվար միջազգայնականի 25-րդ կոնգրեսը վերահաստատել էր իր այս հանձնառությունը։ 26-րդ կոնգրեսը նույնպես անդրադարձել է այս հարցին եւ եզրահանգել. «Կոնգրեսը վերահաստատում է իր նախկին հանձնառությունը՝ կապված իր՝ թուրքական և հայկական անդամ-կուսակցությունների միջև նախաձեռնության հետ, բանաձեւած 2017թ․ Կարտախենայի հայտարա¬րությունում, և վերահաստատում է դրա իրականացման ուղղությամբ աշխատելու իր պատրաստակամությունը՝ համապատասխան կողմերի հետ սերտ համագործակցությամբ»։

Սոցինտերնի 26-րդ Կոնգրեսը գումարվել է նոյեմբերի 25-27ը Մադրիդում, որին իրենց մասնակցությունն են բերել բոլոր մայրցամաքներից շուրջ 100 պատվիրակությունների ավելի քան 450 մասնակիցներ: Մասնակիցների թվում էին պետությունների և կառավարությունների ղեկավարներ, կուսակցությունների ղեկավարներ և հատուկ հրավիրված հյուրեր:

Աղբյուրը նաև տեղեկացնում է՝ ՀՅ Դաշնակցությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը համարում է ամբողջապես սխալ ուղությամբ տարվող քաղաքականություն, հետամուտ է լինելու այս հանձնառության իրականացմանը՝ Ընկերվար միջազգայնականի կողմից համատեղ ձևավորվելիք հարթակում։

ՀՅ Դաշնակցության համար Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման հեռանկարը իրատեսական է բացառապես թուրքական կողմից նախապայմանների բացակայության և Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը չկապակցելու պայմաններում։

ՀՅ Դաշնակցությունն այս ուղղությամբ հնարավոր զարգացումների վերաբերյալ հանդես կգա հրապարակային հայտարարություններով։