Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՅԴ–ականի մուտքը վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար է արգելվել. Սինանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Բոլոր մարդիկ, որոնց մուտքն արգելվել է Հայաստան, կապված են մեկ միջադեպի հետ` ՀՀ պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական հարձակման։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Հայաստան ՀՅԴ-ական Նժդեհ Գարագավորյանի մուտքի արգելքին։

Նշենք, որ խոսքը բողոքի ցույցի մասին է, որը տեղի էր ունեցել 2021 թ. հունիսի 1-ին Ֆրանսիայում, որտեղ հայ ցուցարարները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ուղղությամբ ձվեր և այլ իրեր էին նետել։

«Ձու նետելը, մանավանդ պետական սիմվոլները կրող որևէ բանի վրա` ներառյալ մեքենայի, որի վրա ՀՀ դրոշն է, որի մեջ նստած է Հայաստանի վարչապետը, բողոքի անընդունելի ձև է»,–ասաց Սինանյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև Ֆրանսիայի նախագահի նկատմամբ, երբ ցուցարարները ձու էին նետել նախագահ Մակրոնի ուղղությամբ, սակայն դրան որևէ ընթացք Ֆրանսիայի նախագահը չէր տվել և հարձակում չէր որակվել, Սինանյանը նշեց` «Ֆրանսիայում է եղել, պարոն Մակրոնին հարցրեք»:

Երբ լրագրողները հիշեցրեցին 2018 թվականը, երբ Փաշինյանի թիմը դագաղներ էր տանում մարդկանց տներ, սակայն որևէ մեկի մուտքը չարգելվեց, Սինանյանը պատասխանեց, որ ձու նետելը բողոքի չընդունված ձև է։

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ մի քանի ղեկավարները (Մուրադ Փափազյան, Մասիս Աբրահամյան) և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ