Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՅԴ անդամը Պոլսում Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր մտահոգություններն է ներկայացրել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ընկերվար երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth IUSY) փոխանախագահ` ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը փետրվարի 3-5-ը Պոլսում մասնակցել է  ԸԵՄՄ-ի նախագահության լիագումար նիստին:
Ժողովը հյուրընկալել էր Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) երիտասարդական կազմակերպությունը, որը ԸԵՄՄ-ին անդամակցում է դիտորդի կարգավիճակով:

Ժողովի ընթացքում ճշտվել են 2023 թվականին ԸԵՄՄ-ի անելիքները, որդեգրվել է Միության քաղաքական և կազմակերպական աշխատանքային քարտեզը:

Սարինե Աբրահամյանը, լինելով Սևծովյան տարածաշրջանի պատասխանատու, ներկայացրել է տարածաշրջանում կարևորագույն քաղաքական զարգացումները, ինչպես նաեւ մանրամասն զեկուցել Արցախի շրջափակման և տիրող հումանիտար ծանր իրավիճակի մասին:
Հիշեցնենք՝ 2022թ. դեկտեմբերին IUSY-ն պաշտոնական հայտարարությամբ խիստ դատատապարտել էր Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը և կոչ արել անհապաղ ու առանց նախապայմանների վերաբացել Բերձորի (Լաչինի) միջանցքը:

ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացրել է իր մտահոգությունները Թուրքիայի արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Արցախի հիմնախնդրի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կեցվածքի ու քայլերի, Թուրքիայի դերակատարության և տարածաշրջանը խիստ ապակայունացնելու նպատակների վերաբերյալ: Սարինե Աբրահամյանը ընդգծել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները խորապես վտանգվել են հատկապես 44-օրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ միջամտության պատճառով՝ հավելելով, որ հայ հասարակությունը բացասական վերաբերմունք ունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացման նկատմամբ:

ԸԵՄՄ-ի փոխնախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանում ներկայացված՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP), կուսակցության երիտասարդական թևի, ինչպես նաեւ խորհրդարանում HDP-ի ներկայացուցիչների հետ: Սարինե Աբրահամյանը նրանց հետ քննարկել է Թուրքիայում HDP կուսակցության անդամների և ընդհանրապես փոքրամասնությունների խնդիրների ու դժվարությունների հարցը և նրանց նկատմամբ Թուրքիայի իշխանությունների հետապնդումների և ճնշումների խնդիրը: Սարինե Աբրահամյանը ԸԵՄՄ-ի և ՀՅԴ-ի կողմից HDP -ին  համերաշխություն է հայտնել և հաջողություն մաղթել Թուրքիայում առաջիկայում կայանալիք ընտրություններում։

ՀՅԴ անդամը նաև հանդիպել է «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ, այցելել է Հայոց պատրիարքության թաղամաս, Սուրբ Աստվածածին եկեղեցի և Պեզճյան մայր վարժարան:

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ